Արտաշատ մայրաքաղաք հնավայր:


ADD A COMMENT

Արտաշատ մայրաքաղաքը հիմնադրվել է Արտաշեսյան արքայության՝ Արտաշես 1 արքայի օրոք։ Հենց նրան էլ Արտաշես արքան վստահում է քաղաքի նախագծումն ու կառուցման աշխատանքների իրականացումը։ Քաղաքի կառուցման աշխատանքները սկսվում են մ.թ.ա. 197 թ.-ին, և տևում 30 տարի։ 

Քաղաքը ունի 22,5քմ կմ քառակուսի տարածք, բաղկացած է 4 թաղամասերից։

Քաղաքն ունի 6 դպրոց, որոնցից՝ մեկը ավագ է իսկ հինգը միջնակարգ, գործում է 7 պետական մանկապարտեզ, սակայն կան նաև մասնավոր հաստատություններ, նախկինում գործել է համալսարան։ Քաղաքում գործում է մարզադպրոց և մարզադպրոցին կից ֆուտբոլային խաղադաշտ, որը տեղավորում է մոտ 3000 հանդիսական։ Արտաշատը կառուցվում է Արաքս և Մեծամոր գետերի միախառնումով ստեղծված՝ 12 փոքր ու մեծ բլուրների վրա:  1967 թ.  Փոքր Վեդի  գյուղում՝ շինարարական աշխատանքների ժամանակ, աշխատողները հանդիպում են մի քարի,  որի վրա երևում  են  լատիներեն տառեր։

Դրանցից մեկը` առաջինը, բաղկացած է կրաքարե հինգ սալից

Արձանագրությունը պատկանում է Տրայանոս կայսրին, ընթերցվում է հետևյալ կերպ. «Իմպերատոր Կեսար աստվածային, Ներվայի որդի Ներվա Տրայանոս, օպտիմոս (լավագույն), օգոստոս (վեհափառ), Գերմանիկոս (գերմանական), Դակիկոս (Դակիական), Պարթևիկոս (Պարթևական), գերագույն քուրմ մաքսիմոս (մեծագույն), տրիբունի իշխանությամբ (օժտված) 20 անգամ, կայսր (հռչակված) 13 անգամ, հյուպատոս անգամ,  (հայրենիքի, հայր՞), սկյութական IV լեգեոնը կատարեց (կանգնեցրեց): Միայն 1950–ական թթ. հայտնաբերվեցին նրա մասունքները, իսկ 1970–ական թթ. սկսվեցին նրա պեղումներն ու ուսումնասիրությունները: 1967 թ. սկսվեցին տեղանքի մեծամասշտաբ ուսումնասիրությունները, իսկ  արդեն  1970 թ. սկսած պեղումները հարուստ ու բազմատեսակ նյութեր տվեցին` բացահայտելով քաղաքի բազմակողմանի զարգացած մշակույթը: V դարի 2-րդ կեսից Արտաշատն արդեն գյուղաքաղաք էր, իսկ հաջորդ դարում հիշվում է որպես դաստակերտ։ Քաղաքի անկման հիմնական պատճառը կապված է Մեծամոր գետի հունի փոփոխման հետ։ Այս շրջանում քաղաքի մերձակայքում Մեծամորի հունի փոփոխման հետ կապված ճահիճներ էին գոյացել, որոնք գարշահոտություն էին տարածում։ Այդ պատճառով էլ Հայոց Խոսրով Բ արքայի օրոք արքունիքն Արտաշատից տեղափոխվեց Դվին։  Պարսից Շապուհ II-ի արշավանքները և Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքում տեղի ունեցած փոփոխությունները ևս որոշակի դեր կատարեցին Արտաշատի անկման գործում։ Եվ այսպես, վերանում է Արտաշատը պատմության ասպարեզից՝ թաղվելով Արարատյան բարեբեր հողի տակ, մնալով անմռունչ շուրջ 15 դար։

Օրերս Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Արտաշատի տարբեր տարիների պեղումներից հայտնաբերված արտեֆակտների նմուշներ: «Քաղաքատեղի Արտաշատ» պատմամշակութային հուշարձանի տարածքում պեղումներն ընթանում են դեռևս 1970թ.-ական թվականներից:

I բլուր.  Առաջին բլուրը իրենից ներկայացնում է եռանկյունաձև հատակագիծ ունեցող, մեծ սրահներով և  աշտարակներով կառույց, որոնց տրամագիծը որոշ հատվածներում հասնում է 9-10 մետրի: I բլուրը սկիզբ է առնում հյուսիային կողմից: Բլուրն ունի պաշտպանական նշանակություն: Այստեղ բացվել են զորանոցային տիպի շինություններ, դարբնի, զինագործի և այլ արհեստանոցներ։

II բլուր.  Առաջին բլրի հարավարևմտյան կողմից պատերը իջնում են, որոնք և միացնում են առաջին և երկրորդ բլուրները: Այն ունի 70 մ բարձրություն, ծառայել է իբրև միջնաբերդ:

III և IV բլուրներ.  II և IV բլուրները մտնում էին պաշտպանական ընդհանուր համակարգի մեջ և ապահովում III բլրի կապը V բլրի ու քաղաքի մյուս թաղամասերի հետ:

 V բլուր . V բլուրը բնակության համար շատ հարմար է (նկատելի են մեծ վառարանների հետքեր): Պեղումների արդյունքում բացվել են բնակելի տներ, դարպասի դիմաց` մասնավոր արխիվի մնացորդներ : Հնարավոր է, որ այստեղ է եղել մաքսատունը և հրապարակ-շուկաներից մեկը:

VI բլուր.  Արտաշատի պաշտամունքայի կենտրոնը VI բլուրն էր (բարձ. 50 մ), որի վրա կառուցվել է Հայաստան աշխարհի և Արտաշատի հովանավոր Անահիտի,ինչպես նաև թագավորի նախնիներին  նվիրված տաճարը: Հայտնի է, որ պաշտամունքային վայրերը չեն փոխվում. այստեղ է գտնվում Խոր Վիրապը:

VII բլուր .  Այս բլուրը իրենից ներկայացում է արհեստավորական թաղամաս, այստեղ ապրել են արհեստավորներ և միջին դասի քաղաքացիներ: Չպետք է մոռանալ զինվորականությանը, որովհետև VII բլուրը  I բլրի նման, իր դիրքով, ուներ շատ կարևոր ֆունկցիա։ Դա՝I,III,IV և V բլուրների հետ միասին II և VI  բլուրների պաշտպանության ապահովումն էր։

VIII  բլուր . VIII բլրի վրա հայնտաբերվել են մի քանի բաղնիքներ, կիր պատրաստելու վառարան, գինեգործության հետ կապված մի շարք պարագաներ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այն եղել է արհեստավորների տարածքը:

Արտաշատ մայրաքաղաքի հարավարևմտյան կոմղում գտնվող հասարակական բաղնիքի տարածքը:

Leave a comment